ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկությունները մնում են ուժի մեջ. Լավրով
Ռուսաստանի առաջարկությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մնում են ուժի մեջ, գնդակն ամերիկյան կողմում է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա, ինչպես մենք բազմիցս ասել ենք, պատրաստ ենք պահպանել շփումները փոխադարձ հարգանքի եւ շահերի հավասարակշռության սկզբունքներով»,- ասել է նա Դաշնության խորհրդում կառավարության հարցուպատասխանի շրջանակում։
Նախարարն ավելացրել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի պրագմատիկ փոխգործակցությունը պահանջված է միջազգային կյանքի կայունացման համար։
«Մեր առաջարկները լավ հայտնի են, գնդակն ամերիկյան կողմում է»,- ասել է Լավրովը։