Պոլսո հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն այս անգամ հարցազրույց է տվել թուրքական A Haber–ին
Պոլսո հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն այս անգամ հարցազրույց է տվել թուրքական A Haber–ին։
Կրկին անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանարող բանաձեւին, պատրիարք Մաշալյանը նշել է, որ 1915–ի ողբերգությունը չվերապրած որեւէ հայ ընտանիք չկա։ «1915–ը հայերի մեջ գետենիկորեն է փոխանցվում սերնդեսերունդ։ Օսմանյան շրջանում 2–2.5 մլն էինք, հիմա՝ 40–60 հազար։ Վերջին հարյուր տարում այս հողերում հայերի թիվը խիստ նվազեց։ Մենք 1915–ի ողբերգական դեպքերից հետո որոշեցինք մնալ»,–նշել է Մաշալյանը։
Մաշալյանը կրկին շեշտել է, որ եթե թուրքերը եւ հայերը միասին չխոսեն 1915–ի մասին, մոյւս երկրներն են այն դարձնելու իրենց քաղաքական, տնտեսական գործիքը Թուրքիայի հետ սեղան նստելու համար։