«Պալատականը» ֆիլմը հուզել է Բարաք Օբամային
LifeStyleԲարաք Օբաման շատ անգամ է ապացուցել, որ ինքը զգացմունքային մարդ է: Նախագահին այնքան էր դուր եկել «Պալատականը» ֆիլմը, որը պատմում է Սպիտակ տան ծառայողի մասին, որ նա արտասվել է: Օբաման չի ամաչել խոստովանել այն, որ շատ է ցավում այն մարդկանց համար, ովքեր չեն կարողացել իրենց դրսևորել և առաջ գնալ իրենց մաշկի գույնի պատճառով:
«Իմ արցունքները հոսեցին այն ժամանակ, երբ ես մտածում էի ոչ միայն այդ պալատականի մասին, այլև` այն տաղանդավոր և խելացի մարդկանց, ովքեր ռասիզմի և խտրականության զոհ են դարձել»,- ասել է նախագահը:
Ռեժիսոր Լի Դենիելսի «Պալատականը» ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի Յուջին Ալենի մասին, ով 35 տարի աշխատել է Սպիտակ տանը: Ֆիլմի հերոսն իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է այն բանի համար, որ Սպիտակ տանն աշխատող սևամորթները և սպիտակամորթները հավասարաչափ աշխատավարձ ստանան:
Ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակաբաշխությանը: