Թուրքիայում 250 հազար դոլարի անշարժ գույք գնող արտասահմանցիները կստանան Թուրքիայի քաղաքացիություն
Թուրքիան արաբական երկրներում գովազդային արշավ է սկսել անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան երկրում անշարժ գույքի շուկան ակտիցավնելու եւ շինարարությունը զարգացնելու նպատակով «քաղաքացիություն անշարժ գույքի գնման դիմաց» կոնցեպտում գնի զգալի իջեցման է գնացել։
Եթե նախկինում արտասահմանցիները պետք է մեկ միլիոն դոլարի անշարժ գույք գնեին, որ դառնային քաղացի, ապա ներկայում այդ թիվը դարձել է 250 հազար դոլար։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին օրենքով արգելված է Թուրքիայում անշարժ գույք գնելը։