Ով է Կոշկինայի թոփլես լուսանկարի հեղինակը
Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Յանա Կոշկինայի Instagram-յան էջում բավական անկեղծ լուսանկար է հայտնվել, որն իրարանցում է առաջացրել հետեւորդների շրջանում՝ հակասական հույզեր առաջացնելով՝ հիացմունքից մինչեւ հուսահատություն։ «Աստված իմ, Յանա։ Ի՞նչ ես անում ինձ հետ», «Ահա թե ինչ ես ցանկանում տեսնել՝ աշխատանքից տուն գալով», «Ինչու է հարկավոր նման լուսանկարները, եթե չի երեւում… Ո՞րն է իմաստը»…
Ընդ որում մյուսները, չգիտես՝ ինչու, որոշել են, որ լուսանկարի հեղինակը Comey club-ի անդամ Տիմուր Բատրուդինովն է։ Ի դեպ, առանց կրակ ծուխ չի լինում. համացանցում լուրեր են պտտվում նրա ու Կոշիկնայի սիրավեպի մասին։
«Բատրուդինովի լուսանկարները միշտ լավ են ստացվում»,- գրել է ilya_mov-ը։ «Տիմուր, կեցցես»,- աջակցել է Sema Volk-ը։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Յանան խոստովանել է, որ հաջորդ տարի կցանակար ամուսնանալ եւ նույնիսկ լուսանկար էր հրապարակել Տիմուրի հետ՝ հետաքրքրվելով. «Ի՞նչ եք կարծում՝ Տիմուր Բարտրուդինովն արժանի՞ թեկնածու է…»: Գուցեեւ արժանի է։ Միայն թե տպավորություն է, որ չնայած ընտանիք կազմելու վերաբերյալ խոսակցություններին՝ նա հազիվ թե որոշի նման լուրջ քայլ կատարել…