Նա իմ փոքրիկ աղջիկն է. Մայլի Սայրուսի հայրը՝ աղջկա պահվածքի մասին
Մայլի Սայրուսը վերջերս հանրությանը զարմացնում է իր պահվածքով: Մինչ Մայլիի կոլեգաները նախատում են նրան այդ պահվածքի համար՝
երգչուհու հայրը նույնպես արտահայտել է իր կարծիքը:
« Ինչ էլ որ լինի` ես միշտ կպաշտպանեմ իմ աղջկան: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է նա տուն գալու: Նա ինձ համար դեռ փոքրիկ աղջիկ է, ես նրան անչափ սիրում եմ, և ոչ մի բան չի կարող փոխել մեր հարաբերությունները, առավել ևս այդ կրկեսում տեղի ունեցող իրադարձությունները, որը մենք անվանում ենք շոու-բիզնես»,- ասել է 52-ամյա Բիլի Ռեյլը :
Իսկ ահա Մայլիի կոլեգաները երկու խմբի են բաժանվել: Դրանցից առաջինը քննադատում է երգչուհուն, իսկ երկրորդը՝ ոչ: Մայլիի ընկերուհին՝ Քելի Օսբորնը, նույնպես քննադատում է նրան:
«Մայլին իմ ընկերուհին է, ես սիրում եմ նրան և միշտ պաշտպանում, բայց ես ընկերական խորհուրդ եմ նրան տալիս, որպեսզի իր լեզուն այլևս դուրս չհանի»,-ասել է Քելին: