Հայաստանից ամուսնական զույգը՝ Էդ Շիրանի նոր նախագծում (Տեսանյութ և լուսանկարներ)
Բրիտանացի հայտնի երգիչ, «Գրեմմի» մրցանակակիր Էդ Շիրանն Instagram-ում կիսվել է նոր տեսահոլովակից մի հատվածքով։
«Սա համար 6 նախագծի «Put It All On Me» երգի վերջնական տեսահոլովակն է. այն կատարել ենք Էլա Մեյի հետ»,- գրել է երգիչը։
Հոլովակում ներառված են տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից 15 ամուսնական զույգերի սիրո պատմություններ։ Պաուլն ու Ստելան ընկերություն են արել 11 տարի։ Եվ ահա Պաուլը որոշել է սիրո խոտովանություն անել Ստելային, որը պատասխանել է. «Ես էլ քեզ եմ սիրում»։
Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ Էդ Շիրանն ու նրա հոկեյիստ կինը՝ Չերի Սիբորնը. նրանք նախագծում ներկայացրել են Բրիտանիան։ Ի դեպ, վերջերս Էդ Շիրանը ճանաչել է Բրիտանիայում տեսնամյակի արտիստ։