Մակրոնը դիմել է տրանսպորտային արհմիություններին Սուրբ Ծնունդը չփչացնելու խնդրանքով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է տրանսպորտային արհմիություններին՝ խնդրելով դադարեցնել գործադուլը, որը կարող է հանգեցնել քաոսի Սուրբծննդյան շրջանում ուղեւորությունների ժամանակ, հաղորդում է BBC News-ը:
Կոտ դ’Իվուարում ֆրանսիացի համայնքի առաջ ելույթ ունենալիս Մակրոնը խնդրել է գործադուլ անողներին «պահպանել համերաշխություն՝ ընտանիքներին եւ ընտանեկան կյանքը հարգելով»:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ֆրանսիային ցնցել է գործադուլների ալիքը, որը կապված է երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող կենսաթոշակային բարեփոխումների հետ:
Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ շաբաթ Փարիզում աշխատել է բոլոր արագընթաց գնացքների միայն կեսը, ինչպես նաեւ Փարիզյան մետրոյի կեսը փակ է եղել: