Ռիհաննան՝ Ժոզեֆինա Բեյքերի դերում
Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ժոզեֆինա Բեյքերի մասին ֆիլմ է նկարահանվում, որը հանրությանը կներկայացվի հաջորդ տարի: Երգչուհու դերում հանդես է գալու Ռիհանան:
Ֆիլմը պատմելու է Ժոզեֆինայի դժվար կյանքի մասին: Երգչուհին 11 տարեկան էր, երբ Սենտ Լուիսում տեղի ունեցած կոտորածի ժամանակ սպանվեցին նրա ընտանիքի բոլոր անդամները: Այդ մեծ կորստից հետո փոխվեց երգչուհու մտածելակերպը:
Հերոսուհու գործունեության հիմնական նպատակը ռասիզմի դեմ պայքարն էր: Դրա վառ ապացույցն այն էր, որ նա որդեգրել էր տարբեր գույնի մաշկ ունեցող 11 երեխայի:
Ժոզեֆինան հայտնի դարձավ հատկապես 1920 թ-ին, երբ նա պարեց բանանից պատրաստված շրջազգեստով:
Ֆիլմի ռեժիսոր Լանս Ռեյնոլդսը մեկնաբանել է, թե ինչու է հատկապես Ռիհանային ընտրել այդ դերի համար. «Ռիհանան շատ տաղանդավոր արտիստուհի է: Ես վստահ եմ, որ նա շատ լավ կներկայացնի Ժոզեֆինայի կերպարը»: