Էրդողանը շարունակում է մնալ Թուրքիայում ամենաբարձ վարկանիշ ունեցող գործիչը
Թուրքիայի իշխող կուսակցության պատվերով անցկացված սոցհարցումները գոհացրել են կուսակցության ղեկավար եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը եղել է 38 տոկոս, ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմն Իմամօղլուի վարկանիշը՝ 11.2 եւ բանտում գտնվող քուրդ գործիչ Սելահաթին Դեմիրթաշի վարկանիշը՝ 7.9 տոկոս։