Լավրովը խոսել է Թրամփի՝ ճգնաժամը հաղթահարելու շուրջ երկխոսությունը շարունակելու առաջարկով նամակի մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նամակ է ուղարկել: Ըստ նախարարի՝ այնտեղ խոսվում է խնդիրների լուծումները փնտրելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին:
«Նախագահ Թրամփը կարճ նամակ է հղել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք շարունակել փնտրել մեր հարաբերություններում առկա խնդիրները հաղթահարելու ուղիներ», – ասել է Լավրովը «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում:
Դեկտեմբերի 10-ին Սերգեյ Լավրովը ամերիկյան կողմի հրավերո, աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում նա բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, իսկ Թրամփը նրան ընդունել է Սպիտակ տանը: