Մայլի Սայրուսը հրապարակավ ծաղրել է Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությունը
Այս տարվա օգոստոսին՝ ամուսնության օրվանից ընդամենը 8 ամիս անց 27-ամյա Մայլի Սայրուսը եւ 29-ամյա Լիամ Հեմսվորթը հայտարարել էին իրենց բաժանության մասին: Եվ, եթե Լիամը բավական ծանր է տանում այդ փաստը եւ մինչեւ հիմա հրաժարվում է լրագրողների հետ խոսել այդ թեմայով, ապա Մայլին հեգնանքով է վերաբերում կատարվածին։
Վերջերս երգչուհին Instagram-ում հրապարակավ ծաղրել է Լիամի հետ իրենց կարճ ամուսնությունը։ Դա տեղի է ունեցել գործարար՝ «մեծն նկարիչ» մականունով, Մեթի Մոյի հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում։ Նա կատակով գրել է, որ 2020 թվականին հույս ունի ամուսնանալ Մայլի Սայրուսի հետ: Աղջիկը չի կարողացել այս գրառումը թողնել առանց մեկնաբանության եւ գործարարի համար շատ յուրօրինակ պատասխան է պատրաստել:
«Ամենայն հավանականությամբ, դա երկար չի տեւի (Սայրուսը իր խոսքերը զուգակցել է ամուսնական մատանու հետ)։ Բայց երբեք մի փորձիր։ Վերջիվերջո դու չես կարող հասկանալ, մինչեւ ինքդ չփորձես», - պատասխանել է Սայրուսը՝ ակնարկելով իր եւ Լիամի ամուսնությունը։
Աղբյուրը՝ Spletnik