Ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից
Պահանջների բարձր մակարդակ
Տղամարդն ու կինը ստեղծված են ընտանիք ստեղծելու, երեխաներ ունենալու ու դաստիարակելու, ընտանեկան օջախի ջերմությունը պահպանելու ու այն սերունդներին փոխանցելու համար։ Սակայն այս ամենը ոչ բոլորին է հաջողվում անել՝ առաջին հերթին տուժում են չափից տգեղ ու չափից գեղեցիկ կանայք։
Տգեղ կանանց հարցում ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է։ Նրանք տղամարդկանց չեն գրավում։ Որքան էլ հարուստ ու գեղեցիկ լինի կնոջ ներաշխարհը՝ միեւնույն է տղամարդու համար կնոջ արտաքինն էլ է շատ կարեւոր։
Իսկ ինչն է պատճառը, որ գեղեցիկ կանանց բախտը նույնպես չի բերում անձնական կյանքը դասավորելու հարցում։ Սա արդեն պերֆեկցիոնիզմի պարադոքսներից մեկն է։ Եթե քեզ տեսնելիս տղամարդը անմիջապես մտովի մերկացնում է քեզ, եթե քո ամենօրյա հագուկապով ու շպարով դու շատ հանգիստ կարող ես զարդարել ցանկացած նորաձեւ ամսագրի շապիկ, վստահ եղիր, որ յուրաքանչյուր երկրորդ տղամարդու հայացքը քեզ վրա անպայման կանգ կառնի, ու նրանց կեսն անպայման իրեն կպատկերացնի քեզ հետ ինտիմ տեսարանում։
Սակայն քո գեղեցկությունը վահանի դեր կկատարի տղամարդկանց համար, ասես անտեսանելի սահման կգծի քո շուրջ՝ ցույց տալով, որ քեզ տիրանալը ոչ բոլորին կհաջողվի։ Լրատվամիջոցների ջանքերով՝ գեղեցիկ ու անթերի արտաքինն անմիջապես ասոցացվում է քո բարեհաճությանը ձգտող տղամարդու պատկառելի ֆինանսական կարողության հետ։
Ինչպես քանդել այս կարծրատիպը
Միակ բանը, որը քեզ պետք է, քո շուրջ գոյացած անառիկության պատրանքը վերացնելն է։ Ինչպե՞ս։
Հասարակ ու պարզ մեթոդ՝ ինքդ ծանոթացիր այն տղամարդու հետ, որը քեզ դուր է եկել, մի սպասիր, որ նա առաջին քայլն անի։ Զրույցի ընթացքում էլ հասկացրու, որ հաստ դրամապանակն ու բանկային պլատինե քարտն, իհարկե, վատ չեն, սակայն անկեղծ զգացմունքներն ու ընտանեկան երջանկությունը հարյուր անգամ ավելի կարեւոր են։
Չե՞ս ուզում նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել, ուրեմն բավական է վառ դիմահարդարում օգտագործես ու մարմինդ ընդգրկող սեքսուալ զգեստներ հագնես։ Այդ դեպքում հրաշք կկատարվի՝ անառիկ գեղեցկուհուց դու կվերածվես պարզապես համակրելի, գրավիչ կնոջ, որի հետ տղամարդիկ չեն վախենա ծանոթանալ ու կցանկանան հարաբերություններ կառուցել։ Բայց եթե այդ դեպքում էլ կզգաս, որ քո ընտրյալը վախենում է մրցակցությունից ու դրանից ելնելով՝ առաջին քայլ չի անում, փորձիր փարատել նրա մտավախությունները՝ հասկացրու, որ ամուսնական հավատարմությունը եւ վստահությունը քեզ համար շատ կարեւոր են։
Աղբյուր՝ Kleo