Դևիդ Բեքհեմն ու իր երեխաները՝ բեյսբոլի խաղին
Վերջերս Դևիդ Բեքհեմը շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ: Բավական է հիշել նրանց վերջին այցելությունը «Դիսնեյլենդ»: Երեկ աստղային հայրիկն իր երեխաների՝ Բրուկլինի, Քրուզի և Հարփերի հետ եղել է Լոս Անջելեսում՝ "Chicago Cubs և Los Angeles Dodgers" թիմերի միջև տեղի ունեցող բեյսբոլի խաղին մասնակցելու համար:
Դևիդի տղաները շատ են հետաքրքրված սպորտով: Նրանք շատ մեծ ուշադրությամբ են հետևել խաղին և ակտիվ քննարկումներ են կատարել, իսկ ահա Դևիդի աղջկան՝ փոքրիկ Հարփերին ոչ ոք չէր հետաքրքրել: Նրա ուշադրության կենտրոնում միայն հայրն էր: Փոքրիկն անընդհատ փորձում էր հանել իր հոր գլխարկը: