Լիա Զախարյանի տոնական կերպարը՝ տոնածառի ֆոնին
Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ է կրում, որը համադրել է սեւ, սպորտային տաբատի ու կոշիկների հետ։ Լիան մեղմ շպարով է, հավաքված վարսերով։ Կադրն արված է տոնածառի ֆոնին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․
«Ի՞նչ է քեզ համար Նոր տարին: Ոմանց համար դա տարվա ամենացանկալի տոնն է, մյուսների համար՝ ընդամենը մի քանի հանգստյան օր ստանալու հնարավորություն։ Իսկ ինչ է քեզ համար Ամանորը»: