Կարմիր շրթների, Աստղիկ Սաֆարյանը՝ գրավիչ կերպարում
Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է սեւ-սպիտակ, ուսը բաց սվիտեր։ Երգչուհին շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար. կարմիր շրթներկ, ընդգծված աչքեր։ Հետեւորդները գնահատել են ոճային երգչուհու կերպարն ու նրան հաճոյախոսություններ գրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով ու ջերմ շնորհավորել մայրիկի ծննդյան օրը։ Կադրերում երգչուհին շքեղ տեսք ուներ, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ծնունդդ Շնորհավոր, իմ Մամա, կներես, որ ինձ միշտ ԹՎՈՒՄ է, թե դու հավերժ ես։ Սիրում եմ քեզ շատ»։
Գլխավոր լուսանկարը՝ manehblog_official-ի