«Իմ մասին երգեր մի երգեք»․ Եկատերինա Վարնավան բեմից հեռացրել է երեխաներին (Տեսանյութ)
Instagram-ում Եկատերինա Վարնավայի հրապարակած զվարճալի տեսանյութը նրա մայրության մասին բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել։ Տեսահոլովակում երեխաները հումորիստ Ալեքսանդր Գուդկովի հետ Օլեգ Գազմանովի «Պուտանա» ստեղծագործության մոտիվներով երգում են «Վարնավա, Վարնավա, Վարնավա»: Թույլ չտալով նրանց ավարտել, դերասանուհին բեմից «վռնդում է» երիտասարդ կատարողներին։
«Իմ մասին երգեր մի երգեք», —տեսանյութը կատակով մեկնաբանել է Եկատերինան:
Բայց երկրպագուները ակնհայտորեն չեն կատակել: Նրանց կրկին ձգել է մայրության թեմայի քննարկումը։ Ընդ որում, այնքան բուռն է եղել քննարկումը, որ հարցն ուղղվել է հենց Վարնավային․ «Ե՞րբ եք ծննդաբերելու»: Այն կինը, որը հնչեցրել է հարցը մյուս հետեւորդների կողմից «հարձակման» է ենթարկվել։