90-ականների սեքս-խորհրդանիշ համարվող մոդելները նախկինում եւ հիմա. շա՞տ են փոխվել (ֆոտո)
90-ականներ, երբ մեզ ոգեշնչում էին բնական տեսքով հեռուստադեմքերը, երբ պլաստիկ վիրահատությունների թրենդն այնքան աննշան էր, որ դեռ կարողանում էինք տարբերել հայտնիների դեմքերը, որոնց լուսանկարներով հիանում էինք ոչ թե ինտերնետ տիրույթում` գրելով «քոմմենթներ», այլ դրանք գնում էինք մոտակա կրպակից` մայրիկի տված`դպրոցական լանչի համար նախատեսված գումարով, ու դրանք փակցնում մաթեմաթիկայի համար նախատեսված տետրում:
Հիշեցիք չէ՞ այն 90-ականները, երբ պոդիումից կամ աստղային տեսահոլովակներից մեզ ողջունում էին մեկը մյուսից ինքնատիպ այն մոդելները, որոնց դեմքերն ու անունները հիշվում են մինչեւ այսօր: Եվ չնայած տարիները մի քանի կնճիռ են ավելացրել նրանց երեսին, դրանք չեն կարողացել խամրեցնել նրանց կանացիությունն ու աստղային հմայքը:
NEWS.am STYLE-ը փորփրել է համացանցն ու պարզել` ինչ տեսք ունեն այսօր 90-ականների սեքս-խորհրդանիշ համարվսղ ամենահայտնի մոդելներից մի քանիսն ու վերհիշել՝ ինչպիսին էին նրանք նախկինում:
Սինդի Քրոուֆորդ (53 տարեկան)
Նաոմի Քեմփբել (49 տարեկան)
Կլաուդիա Շիֆեր (49 տարեկան)
Թայրա Բենքս (45 տարեկան)
Լինդա Էվանգելիստա (54 տարեկան)
Քրիստի Թարլինգթոն (50 տարեկան)
Լուսանկարներները՝ Getty Images, harpersbazaar.com, Shutterstock, Vancouver Sun, Jody Rogac