«Չեմ զղջում, ես կփչացնեի հարազատներիս կյանքը»․ Լյուբով Ուսպենսկայան անկեղծացել է 16 տարեկանում հղիությունն ընդհատելու մասին (Տեսանյութ և լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը վերջերս նիհարել է 10 կիլոգրամով, ցնցել է անկեղծ խոստովանությամբ։ Լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ի «В гостях у Гордона» ալիքում, դերասանուհին պատմել է իր կյանքի ողբերգական իրադարձության մասին: 16 տարեկանում ստիպված է եղել ընդհատել հղիությունը։ Նա դա ծնողներից գաղտնի է արել։
«Սարսափելի էր։ Առաջին հերթին ես 16 տարեկան էի: Եթե իմ տանը իմանային... ես այնպիսի ծնողներ չեմ ունեցել, որոնք ինձ կհասկանային եւ կօգնեին։ Ես, իհարկե, այլ կերպ կվարվեի, եթե դա տեղի ունենար իմ դստեր հետ։ Այդ առումով ես շատ հասկացող մարդ եմ», - ասել է Ուսպենսկայան։
Այդ ժամանակ նա դա միակ ելքը դա է համարել՝ ազատվել չնախատեսված հղիությունից։ Միջամտությունն անօրինական են արել, այն էլ՝ առանց անզգայացման։
«Մենք չէինք կարող հիվանդանոց գնալ, քանի որ 16 տարեկան էի։ Գտա այդ բժշկին. գնչուհի էր։ Նա ասաց․ «Եթե ձայն ես հանելու, ապա վեր կաց, հեռացիր սեղանից»: Եվ դեռ այդ ամենն առանց անզգայացման։ Ցավից կծել էի շուրթերս, բայց ձայն չհանեցի: Նա ասաց, որ նման աղջկա դեռ չի հանդիպել։ Եվ հետո ես վեր կացա, իսկ երկու ժամ անց աշխատանքի էի։ Այդ վիճակում վերցրեցի դարակը, որը 20 կգ քաշ ուներ եւ տեղափոխեցի: Եվ վեջ, սկսվեց արյունահոսությունը, տաքություն, ցնցվում էի: Ես կարծում էի, որ այլեւս երբեք չեմ կարողանա ծննդաբերել», - խոստովանությամբ ցնցել է երգչուհին։
Ուսպենսկայան ասում է, որ չի զղջում կատարվածի համար։
«Ոչ, չեմ զղջում, որովհետեւ ես կփչացնեի հարազատներիս կյանքը։ Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ երեխան ամեն ինչ է, ձեռքերդ կապվում են: Դա ողբերգություն կլիներ», - կարծում է երգչուհին։