Դերասան Ալեք Բոլդուինը հերթական վեճն է ունեցել պապարացիի հետ
Հայտնի դերասան Ալեք Բոլդուինը երեքշաբթի վիճել էր մի լուսանկարչի հետ, ով Նյու Յորքում խանգարել է իր և կնոջ զբոսանքը:
Ալեքը և իր կինը՝ Հիլարին, ով վերջերս լույս աշխարհ էր բերել իրենց փոքրիկին, զբոսնում էին: Հանկարծ նրանց կողքին է հայտնվել լուսանկարիչը:Դերասանի կինը փորձել է թաքնվել լուսանկարչից, բայց վերջինս շարունակում էր անհանգստացնել Հիլարիին:
Ալեքը, չկարողանալով զսպել զայրույթը, հրել է պապարացիին: Լուսանկարիչը անպատասխան չի մնացել և նույնպես հարվածել է դերասանին: Տեսնելով նրանց վեճը՝ ականատեսները ոստիկանություն են կանչել:
Հիշեցնենք, որ Բոլդուինը առաջին անգամը չէ, որ վիճում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: 2012թ-ի ամռանը նա հարվածել էր "New York Daily News"-ի լուսանկարչին: