Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է երիտասարդ Տիգրան Քեոսայանի ջրահարսի կեցվածքով լուսանկարը
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ներկայիս կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի եւ նրա նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի լավ հարաբերությունների մասին լրատվամիջոցները հաճախ են գրում։ Իսկ սոցցանցերի օգտատերերը չեն հոգնում հիանալ իրենց բարեկամությամբ։ Հատուկ ուշադրության եւ քնքշանքի է արժանանում Քեոսայանի երկու ամուսնություններից ծնված երեխաների շփումը։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում կիսվել է երիտասարդ Տիգրան Քեոսայանի լուսանկարով, որը նրան ուղարկել է Ալյոնա Խմելնիցկայան: «Այոնան է ուղարկել քեզ՝ ստորագրությամբ․ «Լավ տրամադրության համար, Ռուսալ»։
Посмотреть эту публикацию в InstagramАлена @alxmel прислала с подписью 'Тебе для настроения. Русал:)' @tigrankeosayan
Ինչու՞ Ռուսալ։ Դե, քանի որ լուսանկարում Տիգրան Քեոսայանը նստած է ծովի ափին գտնվող քարի վրա՝ Կոպենհագենի Ջրահարսի արձանի դիրքով։
Հիշեցնենք, որ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքում հոկտեմբերին ծնվել է դուստր Մարոն, զույգը եւս երկու երեխա է դաստիարակում՝ Բագրատին եւ Մարիանային: