Նյուշան պատմել է մանկապիղծ պրոդյուսերի ոտնձգությունների մասին (Լուսանկարներ)
Ռուս երգչուհի Աննա Շուրոչկինան, որը հանդես է գալիս Նյուշա կեղծանվամբ, YouTube-ի «Ходят слухи» շոուի ընթացքում պատմել է մանկապիղծ պրոդյուսերի ոտնձգությունների մասին:
Արտիստը հիշել է, որ 12-13 տարեկանում հոր հետ գնացել է քասթինգի։ Հանդիպման ժամանակ պրոդյուսերը հորը խնդրել է իրեն մենակ թողնել երգչուհու հետ՝ բացատրելով, որ ինքը պետք է հասկանա, թե ինչպես է իրեն պահում առանց մեծահասակների ։ «Մենք զրուցում էինք եւ ինչ-որ պահի նա ասաց, որ ես պետք է մերկանամ։ Ես այդ մասին լսել էի, որ քաստինգի ժամանակ մերկանում են ու մնում լողազգեստով, որպեսզի տեսնեն, թե ինչ տեսք ունես, արդյոք անհրաժեշտ է սպորտով զբաղվել, նիհարել։ Այլ կերպ ասած՝ ֆիզիկական կազմվածքը գնահատելու համար: Բայց նա խնդրեց մերկանալ: Ասաց, որ ես հանեմ վերնաշապիկս ու ներքնազգեստս», — պատմել է երգչուհին։
Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ չէր կարողանում որեւէ մեկին պատմել այդ պատմությունը։ «Դա լուրջ հոգեբանական հետեւանքներ էր թողել, որոնք ես, բարեբախտաբար, քիչ ավելի ուշ ինքս հաղթահարեցի», - նշել է նա: