Քուրդ կին քաղաքապետի դեմքին ոստիկանները զենք են պահել
Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են Դիարբեքիրի Սուրի կին քաղաքապետ Ֆիլիզ Բուլութեքինին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմաբ՝ թուրք ոստիկանները առավոտյան խուզարկել են Սուրի քուրդ քաղաքապետ Ֆիլիզ Բուլութեքինի տունը եւ ձերբակալել նրան։
Ավելի ուշ փաստաբանի միջոցով կին քաղաքապետը նշել է, որ իրեն ձերբակալել են օրենքի բոլոր խախտումներով։ Նա նշել է, թե ոստիկանները իրեն ձերբակալել են զենքերն իր դեմքին պահած։