Ի ՞նչ է եղել Նյուշայի դեմքի հետ
Մի քանի օր առաջ 23-ամյա երգչուհի Նյուշան "Instagram"-ի իր էջում մի լուսանկար էր տեղադրել, որով զարմացրել էր իր երկրպագուներին:
Երգչուհին սև դեմքով էր: Հավանաբար, նա մուգ գույնի տոնային քսուք էր օգտագործել, որի հետևանքով էլ ստացել էր շատ արհեստական տեսք:
Ընդհանրապես, Նյուշան շատ քիչ է դիմահարդարվում և հանրությանը ներկայանում է բնական գեղեցկությամբ, բայց այդ լուսանկարում նա շատ անբնական էր, որն էլ դուր չեր եկել նրա երկրպագուներին:
Վերջիններս լուսանկարի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնցում նրանք երգչուհուն խորհուրդ են տալիս լվանալ դեմքը: Բայց երգչուհին արհամարհել է նրանց՝ թողնելով մեկնաբանություններն առանց պատասխանի: