Մոսկվան կձգտի Ուկրաինայի հետ գազի տարանցման համաձայնագիր ստորագրել. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կձգտի Ուկրաինայի հետ գազի տարանցման համաձայնագիր ստորագրել:
«Մենք կձգտենք, որպեսզի համաձայնագրի պայմանները փոխադարձ ընդունելի լինեն, առանց կողմերի համար ռիսկերի ստեղծման»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Պետերբուրգում անցկացվում է ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի հանդիպումն ուկրաինական «Ընդդմիադիր հարթակ. Կյանքի համար» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի հանդիպումը: Նրան խոսակցությանը միացել է ՌԴ նախագահը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՌԴ-Ուկրաինա գազային խնդիրը: Պուտինը նկատել է, որ գազի տարանցման մասին համաձայնագիրը դեռեւս չի կնքվել: «Այսօր լուրջ խնդիրներ կան. Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը կազմում է մինչեւ 3 մլրդ դոլար, այս տարի տարանցվել է մոտ 87 մլրդ խորանարդ, իսկ հաջորդ տարի՝ հաշվի առնելով պայմանագիրն ու տարանցման սահմանափակ հնարավորությունները, բարդ կլինի խնդրի լուծումը»,- ասել է Մեդվեդչուկը՝ նշելով, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ համաձայնագիրն անհրաժեշտություն է: