Ինչ մթերքից է հրաժարվել Ալլա Պուգաչովան նիհարելու համար (Լուսանկարներ)
Ռուսասկան էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգավոչան վերջին տարիների ընթացքում անհավանական կերպով նիհարել է։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում երգչուհու ընկերուհին՝ Ալինա Ռեդելը, պատմել է՝ ինչպես է նրան դա հաջողվել։
Նրա խոսքով՝ Պուգաչովան «դադարել է ուտել աղի, քաղցր մթերք եւ շաբաթվա ընթացքում մեկ անգամ բեռնաթափման օր է կազմակերպում»։ Իսկ աստղային սննդաբան Նադյա Շարկը կարծում է, որ Պուգաչովան հրաժարվել է մթերքից, որոնք շատերն են չարաշահում եւ առանց աղի սնունդ ընտրել։ Արդյունքը սլացիկ կազմվածքն է, այտուցների բացակայությունը, նորմալ ճնշումը։
«Հիմա շատ տարածված է քիչ աղի ձուկը։ Աշխատանքի առաջին օրերին հաճախորդներից ամենօրյա հաշվետվություններով ես տեսնում եմ, որ այն ներառված է շատերի սննդակարգում։ Բացի այդ՝ շատերն սոյայի սոուսով սուշի սիրում, որը բավական աղի է»,- ասում է սննդաբանը։
Եթե ցանկանում եք նիհարել, դիետոլոգոը խորհուրդ է տալիս սննդարագից բառացել չիփսերը, կոնսերվացված ձիթապտուղը, արդյունաբերական սոուսները, երշիկները, խոզապուխտը, նրբերշիկը, գրիլ արած հավը, պանիրները, աղի արեւածաղիկը, չորահացերը, կորեական աղցանները, պատրատասի աղցանները՝ գնված խանութներից, տուփերով հյութերը, հատկապես շատ աղ կա տոմատի հյութում, կոնսերվացված եգիպտացորենը, ոլոռը, լոբին, պատրաստի համեմունքներն աղով։