«Դիսնեյ»-ի Արիելը, արքայազնն ու Ձմեռ պապը. «Ջրահարսը» հայտնի հեքիաթի բեմադրության ամանորյա պրեմիերան ու հայտնի հյուրերը
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում փոքրիկների ամենասիրելի պատմություններից մեկի՝ Հանս Քրիստիան Անդերսոնի «Ջրահարսը» հեքիաթի հիման վրա դիսնեյան մուլտֆիլմի համանուն ներկայացման պրեմիերան էր: Այո, օվկիանոսն իր բոլոր անիրական, բայց գեղեցիկ, բարի ու առեղծվածային հերոսներով հայկական բեմից ներկայացավ հայ մանուկներին:
Բեմադրության ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է, իսկ գլխավոր հերոսներին՝ ջրահարս Արիելին եւ արքայազն Էրիկին մարմնավորում են ամուսիններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը:
Դերասանները խոստովանեցին, թեեւ մանուկ ժամանակ էլ էին դիտել Walt Disney-ի համանուն մուլտֆիլմը, ներկայացումից առաջ մի քանի անգամ վերանայել են այն՝ իրենց հերոսներին լավագույնս ընկալելու եւ փոքրիկ հանդիսականին հնարավորինս համոզիչ ներկայացնելու համար:
«Արելիելը միշտ էլ իմ ամենասիրելի դիսնեյան հերոսուհիներից է եղել , բայց չէի կարծում, որ կգա մի օր ու ես կկարողանամ կերտել նրան: Հիմա շատ հուզված եմ, որովհետեւ չէի սպասում այսքան դրական արձագանքների: Առհասաակ, երբ մի նոր բան սկսում ես, ավելի շատ բացասկան արձագանքների ես սպասում քո իսկ կերպարի հետ կապված»,-ներկայացումից հետո NEWS.am STYLE-ի հետ իր ոգեւորությունը կիսեց Մարինան, որի հերոսուհին մինչ «ոտքեր» ձեռք բերելը, ստիպված էր խաղալ պոչ հիշեցնող նեղ հագուստով.
«Դժվարություն չեմ ունեցել, պարզապես շարժումներս էին սահմանափակ, բայց դա չխանգարեց ինձ»,-ասում է դերասանուհին:
Սեյրանն էլ խոստովանեց, որ հասուն տարիքում մուլտֆիլմը դիտելով՝ այն այլ կերպ է ընկալել.
«Փորձեցի իմ տեսանկյունով ներկայացնել Էրիկին: Արքայազն կերտելը մի փոքր այլ է, որովհետեւ բոլորը շատ բան են սպասում այդ հերոսից. ամեն մի փոքր սխալ ավելի մեծ է ընդգծվում այս դեպքում: Մինչ պրեմիերան մի փոքր կամ ու կացի մեջ էի, բայց այսօրվանից հետո սիրեցի Էրիկին, եւ նրան դասում եմ իմ լավագույն դերերի ցանկում: Իհարկե, ամեն ներկայացումից հետո ավելի կկատարելագործեմ կերպարս»,-նշում է դերասանը՝ հավելելով, որ հատկապես կարեւոր է այն փաստը, որ բեմում խաղում է կնոջ հետ: Մարինան էլ լրացրեց.
«Երբ համատեղ տեսարան ենք ունենում, հանգստություն է իմ մեջ մտնում, քանի որ գիտեմ, որ եթե անգամ սխալ բան լինի, նա կկարողանա դա շատ աննկատ շտկել: Կարողանում ենք միմյանց վստահել, ինչը շատ կարեւոր է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: