ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում քննարկում Երևանում
Դեկտեմբերի 20-ին Երեւանում ԵՄ-ՄԱԿ ԶԾ «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրամիությունը, ընթանում է Հայաստանի պարտավորությունների քննարկում՝ Կոնվենցիայի եւ կլիմայի փոփոխությունների անբարենպաստ հետեւանքները օրենսդրությունների եւ քաղաքականության ներդաշնակեցման միջոցով մեղմելու ծրագրված գործողությունների շրջանակում՝ որպես Արեւելյան գործընկերության երկրներ եւ ԵՄ կլիմայական ծրագրի շահառուներ:
Միջոցառմանը մասնակցում են դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, կառավարական հաստատությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանում ՄԱԿ ԶԾ ներկայացուցչության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի եւ ֆինանսական կազմակերևպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ երկրում կլիմայի վրա ավելի շատ ազդեցություն է ունենում էներգետիկ ոլորտը: «Մի կողմից Կառավարությունը ձգտում է նվազեցնել շրջակա միջավայր արտանետումները արդիականացման եւ մարդկանց վարքագիծը փոխելու շուրջ աշխատանքի ճանապարհով, մյուս կողմից՝ տնտեսվարող սուբյեկտները, այսպես թե այնպես, կլիմայական փոփոխությունների կրողններն են, եւ իշխանությունները պարտավոր են այս ռիսկերը ստանձնել մասնավոր հատվածի հետ: Կարեւոր է այս երկու ասպեկտի ներդաշնակեցումը, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ աշխատելը»,- հավելեց նախարարը:
ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինն իր հերթին նշեց, որ գլոբալ համատեքստում հիասթափություն կա, քանի որ միջազգային հանրությունը բաժանվել է երկրների, որոնք արդեն ձեռնարկում են արտանետումների նվազեցման քայլեր, եւ երկրների, որոնք դեռեւս որոշում ընդունելու փուլում են: «Կլիմայի փոփոխության խնդիրը սերտ կապված է ոչ միայն օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, այլեւ սոցիալ-տնտեսական խնդիրների»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը չեմպիոն է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի օրակարգի առաջմղման հարցում, ինչի մասին է վկայում ՄԱԿ-ի հետ համատեղ այս ուղղությամբ ավելի քան 10 ծրագրերի իրականացումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքականության, լրատվամիջոցների եւ տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան իր հերթին ընդգծեց, որ այս թեմայի քննարկումը նման բարձր մակարդակով վկայում է այն մասին, թե Հայաստանը ինչպիսի կարեւոր դեր է հատկացնում կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծմանը: «ԵՄ-ն ձգտում է առավել մեծ ուշադրություն դարձնել խոցելի երկրներին, եւ սրա հետ կապված՝ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանը, Միությունը 6 երկրի հատկացրել է ընդհանուր 8,8 մլն եվրո կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի խնդիրների լուծման համար»,- հավելեց նա: