Քանի դեռ համակարգային փոփոխությունների պատրաստ չեք, արդյունք չի լինելու. Լյուդմիլա Սարգսյան
«Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու իրենց խմբակցության անդամները չեն մասնակցում Երևանում հասարակության տարբեր խավերի, օրինակ' Կոմիտասի 5 հասցեի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիաներին, ինչու չեն միջամտում այդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնություններին:
«Դժբախտաբար, քաղաքացիական նախաձեռնությունները շատ հակված չեն քաղաքական ուժերի հետ համագործակցելուն, ասում են, թե մի՛ քաղաքականացրեք խնդիրը: Ու իրենք առանձին, լոկալ խնդիրներ են լուծում»,-նշել է Լ. Սարգսյանը' հավելելով. «իսկ մենք ասում ենք՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, քանի դեռ համակարգային փոփոխությունների պատրաստ չեք, արդյունք չի լինելու: Լավ է, որ կան այդ նախաձեռնությունները, բայց կարծում եմ՝ այդ հարցերը քաղաքական դաշտ բերելն ավելի արդյունավետ կլինի»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: