ՌԴ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն «սկզբունքային» համաձայնության են հասել գազի շուրջ բանակցություններում
Ռուսաստանը, Եվրամիությունը և Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են եկել գազի շուրջ բանակցություններում:
«Մենք պատրաստեցինք արձանագրության նախագիծ, մանրամասն արձանագրություն, որը մեծ չափով պատրաստ Է եւ որը ներկայում համաձայնեցում Է պահանջում»,- Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նովակը հույս է հայտել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրամիությունը մոտ ժամանակներս համաձայնության կհասնեն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շուրջ: Նա նաև հայտնել Է, որ 3 երկրները քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կոնկրետ ծավալները և ապագա պարտավորագրի ժամկետները: