Սենատը հաստատել է Սթիվեն Բիգանի թեկնածությունը պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում
Ամերիկյան Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի հարցեով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանի թեկնածությանը պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնին, որն առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Բիգանը կփոխարինի Ջոն Սալիվանին, որին սենատորներն ավելի վաղ հաստատել են Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Առաջիկայում կկայանա Բիգանի երդմնատվության արարողությունը: