Հայտնաբերվել է Չառլզ Դիկկենսի նախկինում անհայտ նամակը
Հայտնաբերվել է Չառլզ Դիկկենսի նախկինում անհայտ նամակը՝ գրված 150 տարի առաջ։
SWNS լրատվական գործակալությունը հայտնում է, որ նամակը հասցեագրվել է Great Western Railway ընկերությանը այն բանից հետո, երբ վագոնում բռնկված հրդեհը ոչնչացրել է Դիկկենսի հնդկահավի միսը։
Գործակալությունը նշում է, որ մոտ 30 ֆունտ կշռող հնդկահավը պետք է մատուցվեր Դիկկենսի տոնական ընթրիքին։ Հայտնաբերելով, որ հնդկահավը փչացել է՝ Դիկենսը 1869թ․ դեկտեմբերի 24-ին երկտող է գրել իր մենեջեր Ջորջ Դոլբիին՝ հետաքրքրվելով, թե ուր է անհետացել հնդկահավը։
GWR-ի ղեկավար Ջ․ Սի Քինգեթը Դիկկենսին նամակ է ուղարկել՝ ներողություն խնդրելով, որին գրողը պատասխանել է 1870թ․ փետրվարի 1-ին։
«Սըր, ի պատասխան ձեր նամակի՝ նշեմ, որ չեմ կասկածում, թե իմ սուրբծննդյան ուղեւորության վճարը ոչնչացվել է անխուսափելի դժբախտ պատահարից։ Ես վնաս կրեցի Great Western Railway ընկերության հանդեպ անբեկանելի լավ տրամադրվածության հետ կապված։ Հարգանքով՝ Չառլզ Դիկկենս»,- ասվում է նամակում։
Զարմանալի է, որ համարվում է, թե հնդկահավը մասամբ «փրկվել է», իսկ այրված մնացորդները բաժանել են Ռեդինգի բնակիչներին՝ մեկ բաժնի համար վեց փենսի դիմաց։
Նամակը Դիկկենսի մահվանից 38 տարի անց, 1908թ․ հրապարակվել է Great Western ամսագրում։ Վերջերս այն հայտնաբերվել է Յորքի Ազգային երկաթուղային թանգարանում սովորական ստուգումների ժամանակ։