Ադրբեջանի տարածքում գրանցվել է երկու ստորգետնյա ցնցում
Անցած գիշեր եւ առավոտյան Ադրբեջանի տարածքում գրանցվել է երկու ստորգետնյա ցնցում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիյազանում երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:57-ին: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,3:
Բարդայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով մոտ 08:00-ին: 3,2 մագնիտուդով երկրաշարժի օջախը 24 կմ խորության վրա էր: