Ռոնալդուն հաստատել է, որ ցավեր է զգացել ծնկի շրջանում
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նոյեմբերին ցավեր է զգացել ծնկի շրջանում:
«Ես մշտապես ցավեր էի զգում ծնկիս շրջանում, սակայն հիմա ամեն ինչ կարգին է և ես գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում:
Ցանկանում են յուրաքանչյուր խաղում օգնել «Յուվենտուսին» և տիտղոսներ նվաճել այս ակումբի կազմում»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսը» Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ: