«Սկզբից ես եմ քեզ սիրել». նոր լուսանկարներ Լիլուի հարսանիքից
Լիլուի կյանքում օրերս կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, ամուսնացել է սիրելիի՝ Արկադի Վարդանյանի հետ։
Երգչուհին Instagram-յան էջում արարողությունից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք հուզել են հետեւորդներին։ Կադրերում պատկերված է նաեւ երգչուհու որդին, որի ձեռքին հետեւյալ գրությունն է. «Սկզբից ես եմ քեզ սիրել»։ Մյուս կադրերում երգչուհու ամուսինը գրել է նրա որդուն։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ թողնել։