«Տոներն են մոտենում». Սոնա Ռուբենյանի ոճային կերպարը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Նա կաշվե զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանությունների հատվածում Սոնան օգտագործել է «Տոներն են մոտենում» հեշթեգը։