Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել վերջ դնել ամերիկյան դոլարի գերակայությանը, հաղորդում է Mehr-ը:
«Իսլամական աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ ֆինանսական համակարգի եւ ամերիկյան դոլարի գերակայությունից ազատվելու համար»,- ասել է Ռոհանին Կուալա-Լումպուրում գագաթաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ տնտեսական պատժամիջոցները վերածվել են պարտադրված գերակայության հիմնական գործիքի: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսական համակարգը, որը հիմնված է դոլարի վրա, ԱՄՆ-ին թույլ է տվել իր անօրինական պահանջները պարտադրել այլ երկրներին «պատժամիջոցների սպառնալիքների եւ տնտեսական ահաբեկչության» հիման վրա: