ԵՄ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիության Խորհուրդը երկարաձգել է ռուսական տնտեսության առանձին հատվածի դեմ տնտեսական պատժամիջոցները եւս 6 ամսով՝ մինչեւ 2020-ի հուլիսի 31-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդին տեղեկացրել են Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին:
ԵՄ Խորհրդի փաստաթղթում ասվում է, որ Խորհուրդը միաձայն ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները թարմացնելու քաղաքական որոշումը: Սահմանափակող միջոցներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներին, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների դեմ, հաղորդում է DW-ը: