Միխայիլ Գորբաչովին տեղափոխել են հիվանդանոց
ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ-ն:
Նախկին նախագահը գործակալությանը հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում թոքերի բորբոքման արդեն ավարտված բուժումից հետո: Բժիշկները խոստանում են շուտով դուրս գրել նրան:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց թոքերի բորբոքումով:
«Դա այդպես է, սակայն ես ապաքինվում եմ: Ըստ էության՝ բուժումն ավարտվել է, մի քանի օր կմնամ հիվանդանոցում, եւ վերջ»,- հեռախոսով հայտնել է Գորբաչովը:
Հարցին, թե արդյոք շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, քաղաքական գործիչը պատասխանել է, որ դա այդպես է: «Ասում են՝ այո, դա թոքերի բորբոքում էր: Սակայն նրանք նաեւ ասում են, որ ինձ հաջողվել է ազատվել դրանից»,- հավելել է նա: