«Ամանորյա խառնաշփոթ». Զարուհի Բաբայանի շքեղ կերպարը
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին արծաթափայլ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Ամանորյա խառնաշփոթ։ Մի քանի օր եւս, եւ նկարահանումները կավարտվեն։ Կհանդիպենք արդեն 31.12.2019-01.01.2020 տարբեր հեռուստաալիքների եթերներում։ Իսկ մեր քաղաքացիների տներում խառնաշփոթը նոոոոր սկսվում է։ Դե ինչ՝ առատ, խաղաղ եւ ուրախ տարի եմ մաղթում բոլորիդ»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր՝ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ։ Լուսանկարն արվել էր Կարմիր հրապարակում։ Մայր ու դուստր ոճային կերպարում էին։ Զարուհին սեւ բաճկոն էր կրում եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ Սոֆին նախապատվություն էր տվել բեժ գույնի բաճկոնին ու գլխազարդին։ Երկուսն էլ վառ շպարով էւն։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրանց։ Օգտատերերից մեկը գրել էր․ «Գեղեցկուհիներ»։