Պուտինը նշել է սովետական առաջնորդների հիմնական սխալը
Կոմունիստական կուսակցությանը պետականաշինության գործընթացներին կապելը հիմնական սխալն էր, որը հաշվի չառավ աշխարհաքաղաքական ասպեկտներն ու հանգեցրեց ԽՍՀՄ եւ ԽՄԿԿ փլուզմանը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ սովետական առաջնորդները երկրի ապագան կապում էին կոմունիստական կուսակցության հետ: Նրա խոսքով՝ այդ ամենը Վլադիմիր Իլյիչ Լենինի պետականաշինության ժառանգությունն է: Պուտինը հիշեցրել է, որ ինքը երկար տարիներ աշխատել է հետախուզությունում եւ իր պատկերացումներն է ունեցել սովետական առաջնորդների մասին:
«Այսօր իմ այսօրվա փորձի տեսանկյունից ես հասկանում եմ, որ բացի գաղափարախոսությունից կան նաեւ աշխարհաքաղաքական բաղադրիչներ: Դրանք բացարձակ հաշվի չեն առնվել Սովետական միության ստեղծման ժամանակ: Այդ ամենն իր ժամանակին շատ քաղաքականացված էր: Կուսակցությունն սկսեց փլուզվել, եւ երկիրն էլ դրա հետեւից: Դա սխալ է, հիմնական սխալը պետականաշինության ժամանակ»,- ասել է Պուտինը: