Հիմա նա հագնվել է. Բոնդարչուկը պատասխանել է Սոբչակի քննադատությանը
Քսենիա Սոբչակի նախկին ընկերուհու՝ Օքսանա Լավրենտեւայի «մերկության» հետ կապված պատմությունը շարունակություն է ստացել։ Այն վիրավորել է նաեւ «Hello» ամսագրի գլխավոր խմբագիր Սվետլանա Բոնդարչուկին՝ Ֆյոդոր Բոնդարչուկի նախկին կինը։ Հիշեցնենք՝ Լավրենտեւան Instagram-յան էջում լուսանկար էր հրապարակել, որում մերկ էր։ Նմանատիպ լուսանկար էր տեղադրել նաեւ Սվետլանա Բոնդարչուկը։
Իր հերթին Սոբչակը հրապարակում էր արել, որում դատապարտել է 40 պլյուս կանանց, որոնք սիրում են մերկ լուսանկարներ հրապարակել։ Ավելին, նա խնդրել է գնդակահարել իրեն, եթե ինքը եւս սկսի այդպես մերկանալ։
Նա անուններ չէր հնչեցրել, սակայն Լավրենտեւայի պաշտպանները, այդ թվում հայտնի ամուսինը՝ գրող Ալեքսանդր Ցիպկինը, շտապել էին պաշտպանել նրան՝ հայտնվելով հիմար վիճակում։ Սոբչակը հետեւյալ կերպ էր պատասխանել. «Իսկ որտեղի՞ց վերցրիք, որ ես ի նկատի ունեի հենց Օքսանային»։ Իհարկե, հայփի սիրահար Սոբչակին ոչ ոք չի հավատացել։
Իսկ Սվետլանա Բոնդարչուկն ավելի իմաստուն է գտնվել (ամեն դեպքում, մակարդակն ու աստիճանը զգացվում է)։ «Hello» ամսագրի գլխավոր խմբագիրը ազդեցիկ լուսանկար է հրապարակել, որում կարմիր զգեստ է կրում եւ այն բազմանշանակ մեկնաբանել։ «Հիշեցի, որ ես +++-ն անցել եմ, բայց առանց կտչվածքի ամեն դեպքում չկարողացա։ Հույս ունեմ՝ դա ձեզ չի շփոթեցնում»,- կատակել է ռեժիսորի նախկին կինը։