ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, որոնք Հաղթանակի օրը չեն գա ՌԴ, սխալ թույլ կտան. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, որոնք Հաղթանակի օրը չեն մեկնի ՌԴ, սխալ թույլ կտան: Այս մասին Պուտինն ասել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով մեր միջպետական հարաբերությունների առանձնահատկությունը, եւ եթե որեւէ մեկը չգա ՌԴ Հաղթանակի օրը, կարծում եմ, դա նրանց կողմից մեծ սխալ կլինի, քանի որ դա կնշանակի, որ իրենք չեն հարգում այն մարդկանց, որոնք պայքարել են եւ իրենց կյանքը զոհել հանուն սեփական հայրենիքի անկախության»,- ասել է նա:
Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդներին առաջարկել է ՌԴ մեկնել՝ մասնակցելու Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառումներին:
Պուտինը նաեւ նշել է, որ Մոսկվայում շքերթի ժամանակ վետերանների ժառանգների մասնակցությունը «խորհրդանշական եւ կարեւոր քայլ է»: «Մենք ուրախ կլինենք տեսնել բոլոր նրանց, ովքեր կընդունեն մեր հրավերը»,- հավելել է Պուտինը:
«Ի դեպ, մեզ մոտ վաղը ԱՊՀ ձեւաչափով հանդիպում է նախատեսված, եւ ես իմ գործընկերներին կծանոթացնեմ մեր որոշ արխիվային փաստաթղթերին»,- նշել է նա: