Պետրոսյանը փորձել է թաքնվել մթության մեջ, բայց չի կարողացել խուսափել հարցերից
Կատակերգու Եվգենի Պետրոսյանը Instagram-յան էջում բողոքել է հետապնդումներից։ Ն ապատմել է, որ Անդրեյ Մագուչեւի «Հեքիաթ վերջին հրեշտակի մասին» ներկայացումից հետո բախվել է լրագրողների, որոնք «անպատկառ ձեւով» կպչուն հարցեր են հնչեցրել անձնական կյանքի մասին։
«Անձրեւ էր գալիս, ես փորձեցի թաքնվել մթության մեջ, բայց նրանք տեսախցիկով ու լապտերով շարունակում էին նկարել եւ հետեւել ինձ՝ հացրեր բղավելով»,- հայտնել է արտիստը։ Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ լրագրողներին ամոթանք է տվել առանց համաձայնության նկարահանում իրականացնելու համար։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 30-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Ընդ որում, ռուս հայտնի աստղաբան Պ. Բոգդանովը խոսում է այն մասին, որ այս միությունն ամուր չի լինի։ Ավելին, Եվգենի Պետրոսյանին եւս մեկ աղմկոտ ու սկանդալային ամուսնալուծություն է սպասվում։