Սոբչակը մերկ լուսանկարի պատճառով քննադատել է նախկին ընկերուհուն (Լուսանկարներ 18+)
«Որքան մեծ է կնոջ հուստահատության աստիճանը, այնքան լուսանկարները մերկ են»,- կարծում է Քսենիա Սոբչակը, որն իր կարծիքն է արտահայտել կանանց մասին, որոնք անկեղծ լուսանկարներ են հրապարակում սոցիալական ցանցերում։ «Ընդ որում, եթե 20 տարեկանում դա դիտվում է որպես պոտենցիալ առավելությունների հրապուրիչ ցուցադրություն, 40 պլյուսի դեպքում դա արդեն «ցանկացիր ինձ, ցանկացիր ինձ շուտ» հուստակ կոչի տեսք ունի»,- Instagram-ում գրել է հեռուստահաղորդավարուհին եւ կոչ է արել «գնդակահարել» իրեն, եթե 40 տարեկանում նույն կերպ վարվի։
Սոբչակը երդվում է, որ չի ցանկանում ոչ ոքի վիրավորել, սակայն հանրությունը կարծել է, թե Քսյուշան ի նկատի է ունեցել իր նախկին ընկերուհի Օսանա Լավրենտեւային, որը տեսախցիկի առջեւ հայտնվել է ամբողջությամբ մերկ։ Նույն կարծիքն է նաեւ մոդելի եւ դերասանուհու ներկայիս ամուսինը՝ գրող Ալեքսանդր Ցիպկինը։ «Հանգիստ թող Օքսանային, արդեն ամոթ է, մերժված երկրպագուի նման նրան հանգիստ չես տալիս։ Արդեն ծիծաղելի է։ Նա չի ցանկանում քեզ հետ ընկերություն անել։ Պատահում է։ Մոռացիր ու վերջ»,- հայտարարել է նա։
Սոբչակը վիրավորված Լավրենտեւային խնդրել է ամեն ինչ իր վրա չվերցնել եւ վայելել Ցապկինի հետ կյանքը։ Եթե ոչ նախկին ընկերուհին, այդ դեպքում ով կարող էր այդպես զայրացնել Սոբչակին. այս հարցն են հնչեցրել հետեւորդները։ Գուցե 51-ամյա նշած Սվետլանա Բոնդարչուկին, որը վերջերս նկարահանվել է առանց ներքնազգեստի։ Հնարավոր է մերկանալ սիրող երգչուհի Գլյուկոզան։ Ընդ որում, այս արտիստը դեռ 40 տարեկան չէ, այնպես որ հեշտությամբ կարող է մերկանալ։