Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայկական ընտանիքի վրա հարձակված հանցագործներին
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երեք հանցագործի, որոնք մեղադրվում են Գլենդելում հայկական ընտանիքի վրա հարձակվելու մեջ։
Հուլիսին երեք տղամարդ Գլենդելում հարձակվել էր հայաստանցի ընտանիքի եւ նրանց ընկերների վրա, երբ նրանք մոտենում էին իրենց մեքենաներին զվարճավայրերի կենտրոնի կայանատեղիում։ Հայաստանի հինգ բնակիչ այցելել էր գլենդելցի զույգին ու նրանց որդուն։
Դիմակավոր տղամարդիկ թալանել են նրանց՝ սպառնալով ատրճանակով, իսկ հանցագործներից մեկը կրակել ու վիրավորել է տղամարդկանցից մեկին, տեղեկացնում է Los Angeles CBS Local-ը։
Տղամարդը հոսպիտալացվել է, բայց ավելի ուշ դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել հայրենիք ընտանիքի հետ միասին։