«Սկեսրոջս հետ չեմ վիճի». Մարգարիտա Սիմոնյանն ամանորյա Օլիվյե է պատրաստրել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում խոհարարական գաղտնիքներով։ Ընդ որում, կերակրատեսակների ցանկը տաբեր է՝ ասիական խոհանոցից մինչեւ ռուսական ու հայկական...
Այս անգամ նա մայրիկի ու սկեսրոջ հետ ամանորյա ավանդական Օլիվյե աղցան է պատրաստել՝ Instagram-ում «Ինչպե՞ս ուտել» անունով հոլովակ հրապարակելով։ Ընդ որում, Սիմոնյանը խոստացել է նախքան Նոր տարին հետեւորդների հետ պարբերաբար կիսվել բաղադրատոմսերով։
Ամանորյա Օլիվյեի պատրաստման համար Սիմոնյանը եփած գազար ու կարտոֆիլ է օգտագործել, նախուրով ու սեւ, բուրավետ պղպեղով, սոխով ու մաղադանոսով եփված հավ։ «Սկեսուրս պնդում է, որ օլիվյեի համար հավը հարկավոր է ոչ թե կտրել, այլ մասնատել։ Մենք այդպես էլ անում ենք, ով կվիճի սկեսրոջ հետ... սկեսրոջս հետ չեմ վիճի, քանի որ նա կարող է ինձ դուրս անել իմ տանից»,- ասել է Սիմոնյանը՝ ներկայացնելով իր սկեսրոջը՝ դերասանուհի Լաուրա Գեւորգյանին։
Հայտնի է, որ Սիմոնյան-Քեոսայան ընտանիքում վաղեմի ավանդույթ կա՝ «բաց դռների խաշ»։ Մարգարիտան այդ մասին հիշեցրել է նաեւ այս անգամ։ Այդ օրն առավոտից խաշի սեղանի շուրջ են հավաքվում ընտանիքի բոլոր հարազատներն ու մտերիմները։