Կիրկորովը սնանկացե՞լ է
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը որոշել է աճուրդի հանել Ֆիլիպ Կիրկորովի բնակարանը։ Այս մասին ասված է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական պորտալում:
Դատավորը բավարարել է լուծարված լատվիական ABLV բանկի հայցը երգչի դեմ և որոշել է առգրավել Կիրկորովից ու «Ֆիլիպ Կիրկորով Փրոդաքշն» ՍՊԸ-ից 779 հազար եվրո (ավելի քան 54 միլիոն ռուբլի) պարտքեր, տուգանքներ և տոկոսներ վերականգնելու համար:
Բնակարանը վաճառվելու են հանրային աճուրդում, լոթի մեկնարկային գինը 193 միլիոն ռուբլի է: