Ոչ միայն հիշում եմ Դանիայի ծառայողական մեքենաների մասին ելույթս, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով. ՀՀ Վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ:
Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում:
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»: