Թրամփը պատրաստ է հաջորդ քայլերին և վստահ է, որ Սենատում իրեն արդարացնելու են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում հաջորդ քայլերին եւ վստահ է, որ Սենատում ամբողջությամբ արդարացվելու է, նշված է հինգշաբթի տարածված Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը վստահ է, որ Սենատը կվերականգնի անհրաժեշտ կարգը, արդարությունը եւ պատշաճ դատավարությունը, որոնք բոլորը Ներկայացուցիչների պալատում անտեսվել են: Նա պատրաստ է հաջորդ քայլերին եւ վստահ է, որ ամբողջությամբ արդարացվելու է»,- նշված է փաստաթղթում:
Ստորին պալատում քվեարկությունը, որտեղ դեմոկրատները, մեծամասնություն ունենալով, աջակցել են երկու մեղադրանքով իմփիչմենթին, Սպիտակ տանն անվանել են «երկրի պատմության մեջ ամենախայտառակ դրվագներից մեկը»: